Մյունխենի անվտանգության համաժողվի շրջանակում տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Մեծ Բրիտանիայի գաղտնի հետախուզական ծառայության ղեկավար Ռիչարդ Մուրի հետ: Այս մասին տեղեկացնում է կառավարության լրատվականը՝ առանց այլ մանրամասների։
Մեծ Բրիտանիայի գաղտնի հետախուզական ծառայության ղեկավար Ռիչարդ Մուրը 2022-ի դեկտեմբերին այցելել էր Հայաստան, հանդիպել վարչապետի, ԱԱԾ տնօրենի հետ։
Վերլուծաբանները նրա այցը Երևան բնորոշել էին որպես Արևմուտքի հետաքրքրություն Հայաստանի նկատմամբ։
Վարչապետ Փաշինյանը Մյունխենում այսօր մի շարք այլ հանդիպումներ էլ է ունեցել։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Վարչապետն ու ԵԱՀԿ գործող նախագահն անդրադարձել են Հարավային Կովկասի զարգացումներին ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Փաշինյանը մասնակցել է Մյունխենի անվտանգության համաժողովի բացմանը, երկկողմ հանդիպումներ անցկացրել