ԶՈՒ ԳՇ պետն այցելել է հարավարևելյան և հարավարևմտյան սահմանագոտիներ

Փետրվարի 14-16-ը Պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանն աշխատանքային այցով եղել է հարավարևելյան և հարավարևմտյան սահմանագոտիներում, ծանոթացել սահմանային իրավիճակին:

ՊՆ փոխանցմամբ՝ Ասրյանը շրջայցի ընթացքում եղել է մի շարք զորամասերում, ծանոթացել ծառայության կազմակերպման պայմաններին, ինչպես նաև խորհրդակցություններ անցկացրել զորամիավորման և զորամասերի հրամանատարական կազմերի մասնակցությամբ։

«Էդվարդ Ասրյանը հետևել է նաև ինժեներական և ամրաշինական կառույցների շինարարության ընթացքին, այցելել նորակառույց մոդուլային զորամաս, դիտարկել հարդարման և կահավորման աշխատանքները», - նշված է հաղորդագրության։

ԶՈՒ ԳՇ պետի այցը տեղի է ունենում սահմանին վերջին լարվածության ֆոնին, երբ ադրբեջանական կրակոցից Ներքին Հանդի դիրքերում չորս զինծառայող զոհվեց, մեկը վիրավորվեց։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ադրբեջանը կրակ է բացել Ներքին Հանդի հայկական դիրքերի ուղղությամբ, հայկական կողմը չորս զոհ, մեկ վիրավոր ունի