Գիշերային ջերմատեսիլ սարքով են աշխատել դիպուկահարները. ԵԿՄ Արաբկիրի բաժնի նախագահ

Եռաբլուրում այսօր վերջին հրաժեշտը տվեցին Սյունիքի Ներքին Հանդում ադրբեջանցի դիպուկահարի կողմից սպանված 44-ամյա Արսեն Համբարձումյանին:

Փետրվարի 13-ի վաղ առավոտյան ադրբեջանական զինուժի հարձակման հետևանքով 4 հայ դիրքապահ զոհվեց։

«Բոլորին խփել է դիպուկահարը, գիշերային տեպլավիզորը միացրել են և աշխատել են վրաները։ Չորս զոհերից երկուսի վիրավորումը սրտից է, երկուսինը՝ գլխից։ Միայն դիպուկահարը կարող է այդպես աշխատել», - «Ազատության» հետ զրույցում մանրամասնեց Երկրպահ կամավորական միության (ԵԿՄ) Արաբկիրի բաժնի նախագահ Սարգիս Միքայելյանը։

Նա պատմեց, որ զինակից ընկերը գարնանից Ներքին Հանդի դիրքերում էր. - «Արսենը դիրքի ավագն էր, ամիսներ շարունակ այդ դիրքը իր հրամանատարի հետ սարքեցին ... ցավոք սրտի, չհասցրեց վայելել։ Միշտ ասում էր, որ դիրքերը պետք է էսպիսին լինի, որ զինվորը պաշտպանված լինի»։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

«4 զոհերը տարբեր դիրքերից են, 4-ին էլ դիպուկահարն է խփել». Ներքին Հանդում կատարվածի ականատես Ադրբեջանը կրակ է բացել Ներքին Հանդի հայկական դիրքերի ուղղությամբ, հայկական կողմը չորս զոհ, մեկ վիրավոր ունի