ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին զեկուցել են ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիի մահվան մասին, լրագրողներին հայտնել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։
«Նախագահին զեկուցել են», - ասել է Պուտինի խոսնակը։
Քիչ առաջ Ռուսաստանի քրեակատարողական ծառայությունը հայտարարել է, որ հանձնաժողով է գործուղել Յամալ-Նենեցյան շրջանում գտնվող բանտ՝ Ալեքսեյ Նավալնիի մահվան հանգամանքները պարզելու համար։ Գերատեսչությունը ավելի վաղ տարածած հաղորդագրությամբ հայտնել է, որ այսօր «դատապարտյալ Ա․ Նավալնին զբոսանքից հետո իրեն վատ է զգացել, գրեթե անմիջապես կորցրել գիտակցությունը», «կատարվել են բոլոր անհրաժեշտ վերակենդանացման միջոցառումները, որոնք, սակայն, արդյունք չեն տվել»։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ռուսաստանի ՔԿԾ-ն հայտնում է Ալեքսեյ Նավալնիի մահվան մասին