Լյուքսեմբուրգում բացվել է Հայաստանի գրասենյակ

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և Լյուքսեմբուրգի ԱԳ նախարար Քսավյե Բետելի մասնակցությամբ Լյուքսեմբուրգում կայացել է ՀՀ գրասենյակի պաշտոնական բացման արարողությունը

Լյուքսեմբուրգում բացվել է Հայաստանի Հանրապետության գրասենյակ։

Պաշտոնական բացման արարողությունից առաջ նախարար Միրզոյանն ընդգծել էր, որ Լյուքսեմբուրգում դիվանագիտական ներկայության՝ ռեզիդենտ գրասենյակի հաստատումը ցույց է տալիս Հայաստանի «հանձնառությունը խթանել գործընկերությունը փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ոլորտներում», փոխանցում են ԱԳՆ-ից: