Պապիկյանն ու Ֆրանսիայի դեսպանը քննարկել են պաշտպանության ոլորտում համագործակցության ներկա ընթացքը

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ու Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյին այսօր քննարկել են պաշտպանության ոլորտում համագործակցության ներկա ընթացքը, տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր։ Այս մասին հայտնում է Հայաստանի Պաշտպանության նախարարությունը։

Օրերս պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հայտարարել էր, որ Հայաստանն ունի առաջընթաց և հաջողություններ զենքի ձեռքբերման դիվերսիֆիկացիայի հարցում։ «Ֆրանսիան և Հնդկաստանը դարձել են մեր հիմնական գործընկերները, բայց նաև կան այլ երկրներ, որոնց չեմ ուզենա անդրադառնալ», - ասել էր նախարարը։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Պապիկյան. «Ունենք առաջընթաց և հաջողություններ զենքի ձեռքբերման դիվերսիֆիկացիայի հարցում»