Վատիկանում Ռուսաստանի դեսպանատունը տեղյակ է Հռոմի պապ Ֆրանցիսկոսի՝ Մոսկվա և Կիև մեկնելու պատրաստակամության մասին, սակայն այս պահին նման այցեր նախատեսված չեն, ՏԱՍՍ-ին ասել է Վատիկանում Ռուսաստանի դեսպան Իվան Սոլտանովսկին։
«Մենք գիտենք, որ Հռոմի պապը խաղաղություն հաստատելու իր ջանքերի շրջանակներում պատրաստ է նման ուղևորությունների: Նրա բարի մտադրությունները կասկածից վեր են, սակայն որքանով տեղյակ եմ, այցի շուրջ գործնական քննարկումներ չկան», - ասել է դեսպանը՝ նշելով․ - «Ֆրանցիսկոսը պատրաստ է Ուկրաինայի հարցում միջնորդի դերում հանդես գալ, սակայն «Արևմուտքը խոչընդոտում է հակամարտության կարգավորմանը»։
Ավելի վաղ Սուրբ Աթոռի պետությունների հետ հարաբերությունների քարտուղար, արքեպիսկոպոս Պոլ Ռիչարդ Գալագերն ասել էր, որ Հռոմի պապը պատրաստ է մեկնել Ռուսաստան և Ուկրաինա, սակայն նրա այցերը կախված են նաև հակամարտող կողմերից։
Դեռ անցած տարվա Մարտին Հռոմի պապն ասել է, որ պատրաստ է Կիև գնալ միայն այն պայմանով, որ իրեն կընդունեն Մոսկվայում։ Նա ընդգծել էր, որ դրանում անհնարին ոչինչ չի տեսնում։ Նրա խոսքով՝ ամեն ինչ կախված է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինից։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Հռոմի պապն օրհնել է Ուկրաինայի դրոշը