Ուկրաինայից հաղորդում են Սև ծովում ռուսական դեսանտային նավ խոցելու մասին, Մոսկվան չի մեկնաբանում

"Цезарь Куников" նավը Սևաստոպոլի նավահանգստում, 2015թ․

Ուկրաինական բանակը Սև ծովում հարվածել է ռուսական "Цезарь Куников" դեսանտային նավին։ Ուկրաինական աղբյուրները պնդում են, որ այն խորտակվել է, Մոսկվան չի մեկնաբանել հարձակումը։

«Ազատության» ռուսական ծառայության փոխանցմամբ, նավը հարձակման է ենթարկվել բռնակցված Ղրիմի հարավային ափին՝ Կացիվելի գյուղի մոտ։

Կիևին աջակցող "Крымский ветер" տելեգրամյան ալիքը պնդում է, որ տարածքում հնարավոր է փրկարարական աշխատանքներ իրականացվեն։ Ըստ ռուսական "Два майора" տելեգրամյան ալիքի՝ նավի անձնակազմը ողջ է։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ուկրաինական օդուժը ռուսական ռազմանավ է խոցել, ռուսները ցամաքով առաջ են շարժում