Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը պաշտոնական այցով այսօր մեկնել է Բուլղարիա։
Ըստ Ազգային ժողովի՝ նախատեսված են երկկողմ հանդիպումներ Բուլղարիայի վարչապետ Նիկոլայ Դենկովի, նախագահ Ռումեն Ռադևի, Ազգային ժողովի նախագահ Ռոսեն Ժելյազկովի և Բուլղարիա-Հայաստան բարեկամական խմբի անդամների հետ:
Այցից այլ մանրամանսեր չեն հաղորդվում։