Հայկական կողմը երեկ փորձել է կանխել, որ զոհեր չլինեն, «Ազատության» հետ զրույցում հայտարարեց «Քաղաքացիական պայմանագրի» պատգամավոր Գևորգ Պապոյանը:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ադրբեջանը կրակ է բացել Ներքին Հանդի հայկական դիրքերի ուղղությամբ, հայկական կողմը չորս զոհ, մեկ վիրավոր ունի«Ազատություն». - Արդյո՞ք Երևանի սխալը չէր դեռ քննությունը չավարտված հայտնել, որ Ռազմական ոստիկանությունը կպարզի, մեղավորները կպատժվեն ու այդ ընթացքում Ադրբեջանն ինքն անցավ գործի:
Պապոյան. - Այդ հայտարարությունը նրա համար է, որ չլինեին այս չորս զոհերը, որովհետև ենթադրվում էր, որ Ադրբեջանն օգտվելու է ընձեռված առիթից: Դրա համար էր, որ հնարավոր էր կանխել, բայց հնարավոր չեղավ, բայց մենք պատկերացնում էինք, որ կարող է նման հետևանք լինեն ու փորձեցինք մեղմել իրավիճակը:
«Ազատություն». - Եվ քանի որ դա չհաջողվեց, խորհրդարանական ընդդիմությունն այսօր շտապել է հայտարարել, որ՝ տեսեք, Սոչիի ու Պրահայի հայտրարությունները Ալիևի համար արժեք չունեն, այնինչ վարչապետն օրերս ասում էր, որ Ադրբեջանը ստորագրությունը հետ չի կանչել այդ փաստաթղթերից, ուրեմն մեր հիմք դա է:
Պապոյան. - Մեծ հաշվով՝ քանի դեռ հետ չի կանչել իր ստորագրությունը, մենք չենք կարող այդ հիմքից դուրս գալ, բայց խնդիրը նրանում է, որ մի շարք մտահոգություններ, որոնք հնչում ենք մենք էլ ենք կիսում: Մեզ, օրինակ, երեկ մեղադրում էին, թե ինչո՞ւ ենք այդպիսի հայտարարություն անում, երեկ չէինք կարող ուղիղ ասել՝ ինչի ենք անում, երեկ անում էինք այդ հայտարարությունը, որ այսօր եթե հնարավոր է՝ չլիներ այդ 4 զոհը: Դա հեշտ չի: Մարդկանց կյանքերի հետ մենք գործ ունենք, հիմա չստացվեց, հասկանալի է, բայց խնդիրը նրանում է, որ մենք հասկանում ենք իրավիճակը ու ի տարբերություն, շատերի, մենք ոչ միայն խոսքով պետք է անենք, այլ գործ պետք է անենք, որովհետև իշխանություն ենք, հետևաբար այստեղ մեր պատասխանատվությունը շատ է:
Հարցազրույցն ամբողջությամբ՝ ստորև.