Ուկրաինացի փորձագետների կարծիքով, Ռուսաստանը երկու տարի տևող պատերազմի ընթացքում առաջին անգամ կիրառել է «Ցիրկոն» տեսակի գերձայնային հրթիռ:
Կիևի դատական փորձաքննական կենտրոնի մասնագետները հետազոտել են փետրվարի 7-ի հրթիռակոծության ընթացքում ռուսական պայթած հրթիռի բեկորները և կարծիք են հայտնել, որ այն «Ցիրկոնի» տեսակի է: Ռուսները չեն մեկնաբանել լուրը:
«Ցիրկոնը» կարող է անցնել մինչև հազար կիլոմետր տարածություն ձայնի արագությունն ութ անգամ գերազանցող արագությամբ, ինչը լուրջ մարտահրավեր է ստեղծում ՀՕՊ համակարգերի համար: