Ներքին Հանդի ուղղությամբ ադրբեջանական զինուժի կրակի հետևանքով հայկական կողմը, նախնական տվյալներով, ունի 2 զոհ և վիրավորներ, փոխանցում է Հայաստանի ռազմական գերատեսչությունը՝ նշելով՝ հանդես կգա լրացուցիչ հաղորդագրությամբ:
Այսօր ավելի վաղ Պաշտպանության նախարարությունը հաղորդեց, որ առավոտյան՝ ժամը 05:30-ից սկսած, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները հրաձգային զենքերից կրակ են բացել Ներքին Հանդի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ, նախնական տվյալներով, հայկական կողմը վիրավորներ ունի։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ադրբեջանը կրակ է բացել Ներքին Հանդի հայկական դիրքերի ուղղությամբ, հայկական կողմը չորս զոհ, մեկ վիրավոր ունի