Ստոլտենբերգը Եվրոպային կոչ է անում ավելացնել զենքի արտադրությունը

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը Եվրոպային կոչ է արել ավելացնել սպառազինությունների արտադրության ծավալները՝ Ուկրաինային աջակցելու և կանխելու Մոսկվայի հետ պոտենցիալ առճակատումը։

ՆԱՏՕ-ի անդամ երկրների պաշպանության նախարարների առանցքային հանդիպամը և ռուս-ուկրաինական պատերազմի երկրորդ տարելիցը լրանալու կապակցությամբ գերմանական «Welt am Sonntag» շաբաթաթերթին տված հարցազրույցում Ստոլտենբերգն ասել է, որ եթե Պուտինը Ուկրաինայում հաղթանակի հասնի, ապա որևէ երաշխիք չկա, որ ռուսական ագրեսիան ավելի չի տարածվի։

ՆԱՏՕ-ի պաշտպանության նախարարները Բրյուսելում հանդիպելու են փետրվարի 15-ին։