Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունից հետո, թե Հայաստանին պետք է նոր Սահմանադրություն, չեն դադարում քննարկումները, որ իրականում թիրախը Անկախության հռչակագիրն է, որտեղ Բաքուն ու Անկարան տարածքային նկրտումներ են տեսում:
Իշխանությունը հերքում է, թե արտաքին պահանջ կա, բայց ընդունում է, որ Անկախության հռչակագիրը հարևան Թուրքիային և Ադրբեջանին դուր չի գալիս:
«Ազատության» «Բացատրում է Լազարյանը» հաղորդումն այս անգամ պատմում է՝ ինչպես է ընդունվել Անկախության հռչակագիրը, ինչ և ինչպես է գրվել այդ փաստաթղթում, որին մինչ օրս հղում են անում Սահմանադրության բոլոր տարբերակները։
Բոլոր կետերն ու հատուկ կարծիքները մանրամասն քննարկվել են, առանձին -առանձին քվեարկվել, և Գերագույն խորհուրդը որոշել է գնալ Անկախություն հռչակելու ճանապարհով: Թե ինչու, պատմաբան, հռչակագիրն ընդունած Գերագույն խոհրդի պատգամավոր Աշոտ Սարգսյանն ասում է՝ Հայաստանն ընտրել է ՀՍՀՄ օրենքների շրջանակներում մնալու ճանապարհը, որովհետև հայտնի չէր, թե ինչ կարող էր տեղի ունենալ:
Ի տարբերություն Հայաստանի, մեկ տարի անց՝ 1991 թվականին, հարևան Վրաստանն ու Ադրբեջանը գնացին անկախությունը վերականգնելու ճանապարհով: Նրանք ոչ թե անկախություն հռչակեցին, այլ ընդունեցին հռչակագրեր անկախության վերականգնման մասին: Ըստ փորձագետների՝ Հայաստանը որոշեց չգնալ անկախությունը վերականգնելու ճանապարհով, որպեսզի չկրի նաև առաջին պետության կնքած պայմանագրերի բեռը:
«Ազատության» ամբողջական անդրադարձը՝ տեսանյութում.