Փաշինյանը շնորհավորել է Կոբախիձեին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյան, արխիվ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեին՝ կառավարության ղեկավարի պաշտոնը ստանձնելու առիթով:

Հայաստանի կառավարության լրատվականի փոխանցմամբ՝ ուղերձում մասնավորապես ասված է.

«Ջերմորեն շնորհավորում եմ Վրաստանի կառավարության ղեկավարի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ և հաջողություն եմ մաղթում կարևոր և պատասխանատու այդ առաքելությունն ի շահ Վրաստանի և վրացի ժողովրդի ծառայեցնելու գործում:

Բարեկամ Վրաստանի հետ բազմաոլորտ համագործակցության զարգացումն ու խորացումը Հայաստանի կառավարության արտաքին քաղաքականության առաջնահերթություններից է։

Հավատացած եմ, որ Հայաստանի Հանրապետության և Վրաստանի միջև ռազմավարական գործընկերության հաստատումը նոր հորիզոններ է բացահայտելու բոլոր ոլորտներում երկկողմ գործակցությունն առավել ընդլայնելու համար»:

Փաշինյանը վերահաստատել է Հայաստանի կառավարության և անձամբ իր պատրաստակամությունը՝ սերտորեն համագործակցել Կոբախիձեի ղեկավարած կառավարության հետ՝ «ի բարօրություն մեր երկրների ու եղբայրական ժողովուրդների»:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Կոբախիձեն զանգահարել է Ալիևին ու շնորհավորել վերընտրվելու առթիվՎրաստանի խորհրդարանը հաստատեց վարչապետ Կոբախիձեի կառավարության կազմըՎրաստանը կշարունակի տարածաշրջանում խաղաղության հաստատմանը նպաստող արտաքին քաղաքականությունը