Ադրբեջանի նախագահը պաշտոնավարման հինգերորդ ժամկետը սկսել է ռազմական կառույցներ այցերով։
Ադրբեջանի նախագահի մամլո ծառայության փոխանցմամբ՝ Իլհամ Ալիևն այսօր այցելել է ռազմաօդային ուժերի օբյեկտներ և հետևել ադրբեջանական բանակի զինանոցը վերջերս համալրած «Աքընջի» ԱԹՍ-ի թռիչքին և ծանոթացել օդային ռումբերի հետ։
«Աքընջի»-ն թուրքական Baykar ընկերության կողմից արտադրված բարձր հեռահարության անօդաչու թռչող սարք է, որն ունակ է օդից թևավոր հրթիռներ արձակել:
Ադրբեջանի պաշտոնական աղբյուրների համաձայն՝ Ալիևը ռազմական կառույցներ է այցելել որդու՝ Հեյդար Ալիևի ուղեկցությամբ, որի հետ վերջերս հաճախ է սկսել ներկայանալ հանրությանը։ 27 -ամյա Ալիև կրտսերը որևէ պետական պաշտոն չի զբաղեցնում։