«Մենք կիսում ենք ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի դիտորդական առաքելության դիտարկումներն ու մտահոգություններն առ այն, որ նախագահական ընտրություններն անցել են սահմանափակ միջավայրում, առանց իրական մրցակցության», - Պետդեպարտամենտի ներկայացուցչի խոսքերն է մեջբերում «Թուրան»-ի թղթակիցը։
Ադրբեջանի նախագահական ընտրությունները, որի արդյունքներով գործող նախագահ Իլհամ Ալիևը ստացել է քվեների ավելի քան 90 տոկոսը, ըստ ԵԱՀԿ-ի դիտորդների, եղել են ոչ մրցակցային և «անցել են սահմանափակող միջավայրում», դիտորդները արձանագրել են լցոնումների, բազմակի քվեարկության դեպքեր։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Իլհամ Ալիևը անձնական ռեկորդ սահմանեց՝ ընտրություններում ստանալով ձայների 92 տոկոսը