Փետրվարի լույս 9-ի գիշերը հրդեհ է բռնկվել Կրասնոդարի երկրամասի Իլսկի նավթամշակման գործարանի տարածքում, հայտնում է մարզային օպերատիվ շտաբը։
Հրդեհը մարվել է գործարանի աշխատակիցների կողմից, տուժածներ չկան, միջադեպի պատճառները պարզվում են, նշվում է հաղորդագրությունում։
"Осторожно, новости" տելեգրամյան ալիքի հաղորդմամբ, տեղի բնակիչներն ավելի վաղ սոցիալական ցանցերում հայտնել էին պայթյունների և անօդաչու թռչող սարքերի ձայների մասին։ Իսկ Shot տելեգրամյան ալիքը գրել է, որ նավթամշակման գործարանը անօդաչու թռչող սարքի հարձակման է ենթարկվել և գործարանի տարածքում ուժեղ հրդեհ է բռնկվել։ Ալիքը կից նաև տեսանյութ է հրապարակել։
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ հակաօդային պաշտպանության ուժերը մեկ գիշերվա ընթացքում Կրասնոդարի երկրամասում, ինչպես նաև Կուրսկի, Բրյանսկի և Օրյոլի շրջաններում և Սև ծովի տարածքում 19 անօդաչու թռչող սարք են խոցել։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Կրասնոդարի երկրամասի Իլսկի նավթամշակման գործարանը ենթարկվել է անօդաչուների գրոհի