Եվս մեկ ռուսաստանցի միլիարդատեր հրաժարվեց ՌԴ քաղաքացիությունից

Մեծահարուստ գործարար Վասիլի Անիսիմովը դարձել է յոթերորդ միլիարդատերը, ով հրաժարվել է Ռուսաստանի քաղաքացիությունից՝ Ուկրաինա ռուսական ուժերի ներխուժումից ի վեր։

Անիսիմովը Խորվաթիայի քաղաքացիություն ունի, այդ երկրի տնտեսությունում նա 11 մլն դոլարի ներդրում է կատարել։

Ուկրաինայի դեմ Ռուսաստանի պատերազմի մեկնարկից ի վեր ռուսաստանցի մի խումբ միլիարդատերեր հրաժարվել են ռուսական անձնագրից։ Նրանց թվում են նախկին բանկիր Օլեգ Տինկովը և Revolut վճարային ծառայության հիմնադիր Նիկոլայ Ստորոնսկին, ինչպես նաև Ռուբեն Վարդանյանը, ով այժմ գտնվում է ադրբեջանական բանտում:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Տարեսկզբից 4400 ռուսաստանցի հրաժարվել է ՌԴ քաղաքացիությունից