6 հազար 537 ընտրատեղամասերից 6 հազար 102-ից ստացված քվեարկության արդյունքների համաձայն իշխող նախագահ Իլհամ Ալիևը հաղթում է ձայների ճնշող մեծամասնությամբ։
Ալիևը ստացել է ձայների 92, 5 տոկոսը՝ (4 մլն 281 հազար 625 ձայն), հաղորդել է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Մազահիր Փանահովը։
Զահիդ Օրուջը ստացել է 2,19 տոկոս ձայն, Ֆազիլ Մուստաֆան՝ 2 տոկոս, Գուդրաթ Հասանգուլիևը՝ 1,76 տոկոս, Ռազի Նուրուլլաևը՝ 0,8 տոկոս, Էլշադ Մուսաևը՝ 0,67 տոկոս, Ֆուադ Ալիևը՝ 0,53 տոկոս ձայն։
Մոտ 10 միլիոն բնակչություն ունեցող Ադրբեջանում, պաշտոնական տվյալներով, քվեարկելու իրավունք ունի քաղաքացիների կեսից ավելին՝ 6 միլիոն 478 հազար 623 մարդ։ Ընտրություններին մասնակցել է քվեարկելու իրավունք ունեցող քաղաքացիների շուրջ 77 տոկոսը։
Ադրբեջանում նախագահական ընտրությունների վերջնական արդյունքները դեռ չհրապարակված՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը երեկ շնորհավորել է Ալիևին «համոզիչ հաղթանակի» առթիվ: «Համոզիչ հաղթանակի» կապակցությամբ Ալիևին շնորհավորել են նաև Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնը։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Լցոնումներ, լրագրողների, դիտորդների գործունեության խոչընդոտներ․ Ադրբեջանում ընտրություններ են