Ադրբեջանում քվեարկածների թիվն անցավ 60 տոկոսը

Ընտրություններն Ադրբեջանում, 7-ը փետրվարի, 2024թ․

Ադրբեջանի արտահերթ նախագահական ընտրություններում քվեարկածների թիվը տեղի ժամանակով ժամը 15-ի դրությամբ անցել է 60 տոկոսը։ Այս մասին հաղորդում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովը։

Պաշտոնական տվյալների համաձայն, ամենամեծ ակտիվությունը՝ շուրջ 71 տոկոս, արձանագրվել է Զանգելանի և Ղուբաթլուի շրջաններում։ Ամենապասիվը Բաքվի Նիզամիի շրջանի ընտրողներն են․ քվեարկության առաջին 7 ժամերին այստեղ քվեարկել է գրանցված ընտրողների ընդամենը 40 տոկոսը։շ

Ադրբեջանական անկախ աղբյուրները հաղորդում են մի շարք խախտումների, մասնավորաբար՝ ուսանողներից կազմված խմբերի կրկնաքվեարկությունների, լցոնումների, ինչպես նաև դիտորդների աշխատանքի խոչընդոտման մասին։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լցոնումներ, լրագրողների, դիտորդների գործունեության խոչընդոտներ․ Ադրբեջանում ընտրություններ ենԱռաջին չորս ժամում քվեարկել է ադրբեջանցի ընտրողների գրեթե 40 տոկոսըԱդրբեջանում նախագահ են ընտրում, Ալիևը քվեարկեց Ստեփանակերտում