ՊՆ N զորամասի պահպանության տեղամասի մարտական դիրքի կացարանին կից տեղադրված տնակում հրդեհի և զինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել, հաղորդում է Քննչական կոմիտեն։
Գործը հարուցվել է սպանության հոդվածով։
Կոմիտեն նշում է, որ հրդեհի մասին ահազանգը ստացվել է երեկ ժամը 13։20-ին Գորիսի բաժնից։ Դիրքի անձնակազմը կրակը մարելուց հետո հայտնաբերել է պահեստազորային, տվյալ դիրքում մարտական հերթապահություն իրականացնող 39-ամյա Արթուր Վարուժանի Գրիգորյանի այրված դին։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Հրդեհ՝ մարտական դիրքի կացարանին կից տեղադրված տնակում. կա մեկ զոհ