Կիևի մերձակայքում մեկնարկել է թուրքական «Բայրաքթար» (Bayraktar) անօդաչու թռչող սարքերի գործարանի շինարարությունը, Reuters-ին տեղեկացրել է ԱԹՍ-ների արտադրությամբ զբաղվող Baykar ընկերության գլխավոր տնօրեն Հալուք Բայրաքթարը։
Նրա խոսքով՝ գործարանի շինարարությունն ընթացքի մեջ է, առաջին անօդաչուները կթողարկվեն արդեն 2025 թվականին։ Բայրաքթարն ասել է, որ գործարանի շինարարության նպատակով իրականացված ներդրումների ընդհանուր ծավալը հասնում է 95 միլիոն ամերիկյան դոլարի։
Ուկրաինայում Bayraktar-ների գործարան կառուցելու մասին համաձայնագիրը կնքվել էր 2022 թվականի փետրվարին՝ ռուսական ներխուժումից մի քանի օր առաջ։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Զելենսկին հանդիպել է Baykar ընկերության գործադիր տնօրենի հետ և քննարկել Ուկրաինայում գործարանի կառուցումը