Ադրբեջանում ընթացող արտահերթ նախագահական ընտրությունների առաջին չորս ժամերին քվեարկել է ընտրողների գրեթե 40 տոկոսը, հաղորդում է երկրի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը։
Պաշտոնական տվյալների համաձայն, կեսօրի դրությամբ քվեարկել է ընտրողների ավելի քան 38 տոկոսը։
Ամենամեծ ակտիվությունը, ըստ Ադրբեջանի ԿԸՀ-ի, գրանցվել է Ջաբրայիլում և Ղուբաթլիում։
Բաքվի ժամանակով ժամը 12-ի դրությամբ այստեղ քվեարկել է գրանցված ընտրողների 54 տոկոսը։ Մասնակցության ամենացածր ցուցանիշը՝ 23 տոկոս,արձանագրվել է Բաքվի Նարիմանովի շրջանում։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ադրբեջանում նախագահ են ընտրում, Ալիևը քվեարկեց Ստեփանակերտում