«30 տարում առաջին անգամ է Հայաստանը պետություն և պետականության հիմքեր է դնում». Ալեն Սիմոնյան

«Վերջին 30 և ավել տարիների ընթացքում առաջին անգամ է Հայաստանի Հանրապետությունը պետություն և պետականության հիմքեր է դնում», - հայտարարեց Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը:

«Օրհներգը վերցրել ենք «Իտալացի աղջկանից», մյուսը վերցրել ենք Սովետական Միությունից, սահմանը գծել են էսինչները, ասել են կնստեք ստեղ, դուք կգողանաք, բանակից ձեր երեխաներին կազատեք, ձեր դղյակները կսարքեք, փորերդ կմեծացնեք, իսկ եթե հանկարծ թշնամին կհարձակվի մեզ կզանգեք, մենք էդ ժամանակ կմտածենք, եթե մեր պետությանը ձեռք կտա, մենք ձեզ կփրկենք, եթե ձեռք չի տա, նորից մանրադրամ կդառնաք, ինչպես պատմության ընթացքում 100 տարի առաջ, օրինակ, դրա օրինակը եղել է», - Ազգային ժողովում ասաց Ալեն Սիմոնյանը:

«Մենք պետականություն ենք կերտում», - նշեց խորհրդարանի խոսնակը՝ շարունակելով՝ «այն պետականությունը, որը դուք, ցավոք սրտի, տենց էլ չկարողացաք հիմնել և ստեղծել»:

«Գիտե՞ք ինչն է ցավալին, ես անկեղծ չեմ մեղադրում ընդդիմությանը, որովհետև այդ ընկալումը.... մենք էլ ենք այդ սխալ ընկալմամբ, նույնիսկ 18 թվականին այդ սխալ ընկալումը եղել է: Մենք չենք հասկացել, թե ինչ է պետականությունը, մենք պետք է ունենայինք ինչ-որ տարածք, որտեղ լինի ինչ-որ պրոքսի, և նույնիսկ հիմա մենք պետք է մտածենք՝ մենք Ռուսաստանի պրոքսի՞ն ենք, թե՞ կարող է հիմա ավելի լավ է դառնանք օտարերկրյա մի երկրի պրոքսի, որը մեզ ավելի լավ կպաշտպանի, բայց, մենք չենք մտածել, լավ, բա մենք ո՞վ ենք, մեր պետականությունը մենք ինչի՞ չենք ստեղծել, մենք մեր սեփականը ինչի՞ չենք ունեցել, որովհետև մեզ միշտ վախեցրել են, ասել են՝ եթե մեզնից հեռու գնաք, կտան գլխներիդ, իսկ դուք էդ տարածաշրջանում պետք է լինենք մեր մահակը, ձեր գոյության իմաստը մեր մահակ լինելն է, ձեր պետականության իմաստը էս տարածաշրջանում մեր հարցեր լուծելն է: Եթե ուզում եք իրոք պետության մասին խոսենք, եկեք խոսենք», - ընդգծեց նա: