Վրաստանի պաշտպանության նախարարի պաշտոնում առաջադրված Իրակլի Չիկովանին այսօր երկրի խորհրդարանում կազմակերպված լսումների ընթացքում հայտարարել է, որ իր երկիրը պատրաստվում է ապագայում կատարել ՆԱՏՕ-ի չափանիշներից բխող առանցքային պահանջներից մեկը՝ ռազմական ծախսերի ընդհանուր ծավալը հասցնելով պետական բյուջեի 2 տոկոսին։
«ՆԱՏՕ-ի անդամների մեծ մասը այս պահանջը չի կատարում։ Մեր ցուցանիշը այս պահին 1․6 տոկոս է։ Իմ պաշտոնավարման ընթացքում ես պատրաստվում եմ այն հասցնել 2 տոկոսի», - հայտարարել է Չիկովանին։
Նա նաև նշել է, որ պաշտոնական Թբիլիսին շարունակում է ակտիվորեն աշխատել Ֆրանսիայի, Իսրայելի և Լեհաստանի իշխանությունների հետ՝ այդ երկրներից ՀՕՊ համակարգեր ստանալու նպատակով։