Այսօր Քաղցկեղի դեմ պայքարի համաշխարհային օրն է. այս տարվա կարգախոսն է «Շտկել բուժօգնության բացերը»:
ԱՀԿ տվյալներով` աշխարհում տարեկան արձանագրվում է քաղցկեղի շուրջ 19,3 միլիոն նոր դեպք և շուրջ 10 միլիոն մահացության դեպք:
Հայաստանում տարեկան նոր դեպքերը միջինում կազմում են 8 հազար 143:
Վերջին 4 տարում ուռուցքային հիվանդություններից ՀՀ-ում մահացության թիվն իջել է 6.4 տոկոսով, առաջին անգամ հայտնաբերված դեպքերի մահացությունն անցալ տարվա տվյալով՝ 3-4 տոկոսով նվազել է։
Հայաստանը կրծքագեղձի քաղցկեղից մահացության ռիսկի ցուցանիշով զբաղեցնում է 19-րդ տեղը։
Կից ներկայացնում ենք «Ազատության» անդրադարձը (2022 թվական, նոյեմբեր) թեմային տեսանյութով.