Լիսիչանսկում զոհերի թիվը հասել է 28-ի

Ուկրաինական ուժերի կողմից Դոնեցկի ինքնահռչակ կազմավորման տարածքում Լիսիչանսկի գնդակոծության հետևանքով զոհերի թիվը հասել է 28-ի, հայտնել են ՌԴ ԱԻՆ-ից։

«ՌԴ ԱԻՆ աշխատակիցները փրկել են 10 մարդու, ցավոք սրտի, 28 մարդ, այդ թվում՝ 1 երեխա, մահացել է»,- ասվում է հաղորդագրության մեջ։