Դատավորների ընդհանուր ժողովը ՍԴ դատավորի թեկնածու է ընտրել Դավիթ Բալայանին

Հայաստանի Սահմանադրական դատարանը, արխիվ

Դատավորների ընդհանուր ժողովի կողմից Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածու է ընտրվել Դավիթ Բալայանը։ Այս մասին հաղորդում են Բարձրագույն դատական խորհրդից:

49-ամյա Դավիթ Բալայանը Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր է:

Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնը թափուր է այս տարվա սկզբից, երբ դադարել են Արայիկ Թունյանի լիազորությունները: Թունյանի հրաժարականի պատճառը նրա՝ Եվրասիական տնտեսական միության դատարանի դատավոր ընտրվելն է:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Դադարել են Արայիկ Թունյանի լիազորությունները՝ որպես ՍԴ դատավորԱրայիկ Թունյանը հրաժարական է տվել ՍԴ դատավորի պաշտոնից