Ադրբեջանը չի ցանկանում խաղաղություն, այս մասին հայտարարել է Հայաստանի hատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը՝ փաստելով, որ Բաքուն նորանոր պահանջներ է ներկայացնում հայկական կողմին։
X-ի իր միկրոբլոգում անդրադառնալով հայ-ադրբեջանական բանակցային գործընթացին և Ադրբեջանի նախագահի երեկ հնչեցրած հայտարարություններին, հայաստանցի պաշտոնյան համոզմունք է հայտնել, որ Ալիևի պնդումը, թե Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղություն կարող է հաստատվել միայն այն բանից հետո, երբ Հայաստանը փոփոխություններ կատարի իր Սահմանադրության և ներքին օրենսդրության մեջ, «պաշտոնապես բոլորովին նոր նախապայման է»։
«Ինչպես ասում են, «ախորժակը գալիս է ուտելու ընթացքում», և այս անվերջ պահանջները գալիս են ապացուցելու միայն մեկ բան՝ Ադրբեջանը չի ցանկանում խաղաղություն տարածաշրջանում կամ խաղաղության պայմանագիր ստորագրել Հայաստանի հետ՝ այսպիսով փորձելով հիմարացնել ամբողջ միջազգային հանրությանը», - նշել է Մարուքյանը:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ալիևն ուղիղ հայտարարում է՝ խաղաղությունը հնարավոր է, եթե Հայաստանի Սահմանադրությունը փոխվի