Երևանի ավագանին փետրվարի 5-ին կայանալիք արտահերթ նիստին քննարկելու է ավագանու հինգ անդամների լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու հարցը։
Ըստ օրակարգի մասին հաղորդագրության՝ ավագանին պատրաստվում է մանդատից զրկել «Ազգային առաջընթաց» խմբակցության անդամ, նախկին քաղաքապետ Հայկ Մարությանին, «Մայր Հայաստան» խմբակցության անդամներ Նարինե Հայրապետյանին, Զարուհի Փոստանջյանին, Սոնա Աղեկյանին և Գևորգ Ստեփանյանին։
«Քաղաքացիական պայմանագիր» և «Հանրապետություն» խմբակցությունների հեղինակած նախագծի հիմնավորումների մեջ նշվում է, որ ավագանու անդամները նիստերի քվեարկությունների կեսից ավելիին չեն մասնակցել։