Գլխավոր դատախազությունը պահանջում է մշակույթի նախկին նախարար Հասմիկ Պողոսյանից հօգուտ պետության բռնագանձել շուրջ 1 միլիարդ դրամ:
Ըստ հաղորդագրության, հունվարի 25-ին Հակակոռուպցիոն դատարանը վարույթ է ընդունել ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ 98–րդ հայցադիմումը:
Դատախազություն դատարանին, մասնավորապես, պահանջ է ներկայացրել Հասմիկ Պողոսյանից և նրան փոխկապակցված անձանցից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել՝ «301 միլիոն 218 հազար դրամ՝ որպես ապօրինի դրամական միջոցների մնացորդ, որը հանդիսանում է ապօրինի ծագում ունեցող գույքերի վերափոխման կամ օգտագործման արդյունքում առաջացած գումար, 567 միլիոն 396 հազար դրամ, որը չի հիմնավորվում անձի օրինական եկամուտներով, ունի ապօրինի ծագում և հնարավոր չէ բռնագանձել, քանի որ փոխանցվել է բարեխիղճ ձեռքբերողի և/կամ հնարավոր չէ նույնականացնել, 1 իրավաբանական անձանցում մասնակցություն, 3 միլիոն 331 հազար դրամ՝ փոխառությունից ծագող պահանջի իրավունք, 4 միլիոն 863 հազար դրամ՝ նախկին նախարարին նախկինում պատկանած տրանսպորտային միջոցի շուկայական արժեք»:
Հասմիկ Պողոսյանն առայժմ չի հրապարակել իր դիրքորոշումը տվյալ հարցով:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
Հասմիկ Պողոսյանի հարսին մեղադրանք է առաջադրվել՝ «հանցավոր ճանապարհով ստացված գույքն օրինականացնելու համար»Մշակույթի նախկին նախարարին ու Իսրայելում նախկին դեսպանին առնչվող քրգործի նախաքննությունն ավարտվել է