Թուրքիան կոչ է անում Իսրայելին կատարել Արդարադատության միջազգային դատարանի անցած շաբաթ հրապարակված վճիռը և վերջ տալ Գազայում ընթացող ռազմական գործողություններին։ Այս մասին այսօր Բուխարեստում հայտարարել է Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանը։
«Ես կոչ եմ անում Իսրայելին ի կատար ածել Արդարադատության միջազգային դատարանի միջանկյալ միջոցն ու անհապաղ լիակատար հրադադար հաստատել Գազայում։ Իսրայելը, սակայն, շարունակում է թիրախավորել շաբաթներ շարունակ շրջապատման մեջ գտնվող Գազան և նման իրավիճակում մենք չենք կարող լռել։ Մենք չպետք է լռենք, երբ երկու միլիոն մարդ բացահայտ կերպով մահվան է դատապարտված՝ ռմբակոծություններից կամ տարատեսակ համաճարակներից», - հայտարարել է Ֆիդանը՝ նշելով, որ միջազգային հանրությունը պետք է գործուն քայլեր ձեռնարկի՝ «կոտորածը կանխելու համար»։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ ՄԱԿ-ի դատարանն Իսրայելից պահանջում է պաղեստինցիների ցեղասպանությունից խուսափելու ուղղությամբ քայլեր ձեռնարկել