Սահմանագծման հարցերով Հայաստանի ու Ադրբեջանի հանձնաժողովների նիստն ավարտվեց

Սահմանագծման հարցերով Հայաստանի ու Ադրբեջանի հանձնաժողովների նախագահներ, փոխվարչապետներ Մհեր Գրիգորյան և Շահին Մուստաֆաև, արխիվ

Սահմանագծման հարցերով Հայաստանի ու Ադրբեջանի հանձնաժողովների նիստն ավարտվել է: Այս մասին հայտնում են փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակից՝ դարձյալ առանց մանրամասների:

Կողմերը դեռ պաշտոնական հաղորդագրություն չեն տարածել։ Սովորաբար այս հանդիպումների մասին Երևանն ու Բաքուն շատ մանրամասներ չեն ներկայացնում։

Նիստը կայացել է հայ-ադրբեջանական սահմանի՝ Իջևան-Ղազախ հատվածում:

Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետերի գլխավորած հանձնաժողովները մինչ այժմ 6 հանդիպում են անցկացրել, մեկը՝ Երասխի հատվածում, 3-ը՝ Տավուշի մարզի և Ղազախի, մեկական էլ՝ Մոսկվայում ու Բրյուսելում։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Իջևան-Ղազախ հատվածում մեկնարկել է սահմանագծման հարցերով Հայաստանի ու Ադրբեջանի հանձնաժողովների հանդիպումը

Առավել մանրամասն տե՛ս այստեղ