«Միայն Գերմանիայի կողմից հատկացվող օգնությունը Ուկրաինային բավարար չի լինի», - այսօր Բեռլինում կայացած Բունդեսթագի լիագումար նիստի ժամանակ հայտարարել է Գերմանիայի դաշնային կանցլեր Օլաֆ Շոլցը։
«Դատելով այն տվյալներից, որ այժմ մեր ձեռքի տակ են, այս տարի Ուկրաինայի դիմադրության համար հատկացվող օժանդակության կեսից ավելին գերմանական է լինելու։ Դա, սակայն, բավարար չէ։ Մեզ շատ ավելի լայն, համաեվրոպական աջակցություն է անհրաժեշտ», - հայտարարել է Գերմանիայի կառավարության ղեկավարը։