«Ուկրաինայում շարունակվող հատուկ ռազմական գործողության հաջող ընթացքին զուգահեռ ներքին հակասությունները Կիևում աճելու են», - այսօր, լրագրողների հետ զրույցի ընթացքում, հայտարարել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչ Դմիտրի Պեսկովը։
«Կրեմլում հետևում են այն լուրերին, որ վերաբերում են Ուկրաինայի Զինված ուժերի գլխավոր հրամանատար Վալերի Զալուժնուն», - նշել է Պեսկովը՝ հավելելով.- «Ակնհայտ է, որ տապալված հակահարձակումը և ռազմաճակատում առկա խնդիրները Կիևի վարչակազմի ներսում հանգեցնում են հակասությունների աճի»։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ «Ո՛չ, դա ճիշտ չէ»․ Կիևը՝ Զալուժնիի հեռացման շուրջ հրապարակումների մասին ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Տարաձայնություններ Ուկրաինայի քաղաքական ղեկավարության և ԶՈՒ հրամանատարի միջև