Բորել․ «Ուկրաինան հավելյալ սպառազինության կարիք ունի»

«ԵՄ պետք է անի հնարավորը Ուկրաինայում առկա սպառազինությունների պակասը լրացնելու համար», - այսօր Բրյուսելում՝ դաշինքի անդամ պետությունների պաշտպանության նախարարների հանդիպման մեկնարկին, հայտարարել է ԵՄ արտաքին հարաբերությունների և անվտանգության հարցերով պատասխանատու Ժոզեպ Բորելը։

«Ուկրաինան հավելյալ սպառազինության կարիք ունի։ Կռվող կողմերի միջև կրակային խտության մեծ անհավասարություն կա և այն պետք է հաղթահարվի։ Այդ իսկ պատճառով ես կարծում եմ, որ [պաշտպանության նախարարների] խորհրդի այսօրվա նիստը բավական դրամատիկ ընթացք կունենա», - նշել է եվրոպացի պաշտոնյան:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Եթե Վաշինգտոնը չկատարի իր պարտավորությունները, ԵՄ-ի համար դժվար կլինի շարունակել օգնությունը Կիևին. Բլինքեն