Ըստ Սեուլի՝ մեկ շաբաթվա մեջ երրորդ անգամ Փհենյանը թևավոր հրթիռներ է փորձարկել

Մեկ շաբաթվա ընթացքում Փհենյանը երրորդ անգամ թեևավոր հրթիռ է արձակել դեպի ծովի արևմտյան ափ, հայտնել են Հարավային Կորեայի զինվորականները։

Reuters-ը, վկայակոչելով Միացյալ շտաբերի պետերի հայտարարությունը, նշում է, որ հրթիռներն արձակվել են առավոտյան ժամը 7-ին, Հարավային Կորեայի և ԱՄՆ-ի հետախուզական մարմինները ուշադիր հետևել և վերլուծել են իրավիճակը։

Հրթիռի փորձարկումը տեղի է ունեցել Կորեական թերակղզում լարվածության աճի ֆոնին և հաջորդել է կիրակի օրը Փհենյանի կողմից արևելյան ափերի մոտ թևավոր հրթիռների արձակմանը: Կիրակի օրը նոր սուզանավից արձակվածը, ըստ Փհենյանի, "Pulhwasal-3-31" հրթիռի փորձարկում էր և առաջնորդ Կիմ Չեն Ընն է գլխավորել։

Հյուսիսային Կորեան չորեքշաբթի օրը նոր՝ "Pulhwasal-3-31" ռազմավարական թևավոր հրթիռ փորձարկեց՝ նշելով, որ այդ փորձարկումը երկրի սպառազինության համակարգի թարմացման գործընթացի մաս է։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Հյուսիսային Կորեան նոր ռազմավարական թևավոր հրթիռ է փորձարկել․ Reuters