ԱՄՆ կառավարությունը հրապարակել է կիրակի օրը Հորդանանում զոհված երեք զինծառայողների անունները, հաղորդում է BBC-ին։
46-ամյա Ուիլյամ Ջերոմ Ռիվերսը, 24-ամյա Քենեդի Լադոն Սանդերսը և 23-ամյա Բրեոննա Ալեքսոնդրիա Մոֆեթը զոհվել են անօդաչու թռչող սարքի հարվածից։
Երեկ հաղորդվեց, որ երեք ամերիկացի զինծառայող է զոհվել, տասնյակից ավելին վիրավորվել են Սիրիայի հետ Հորդանանի սահմանի մոտ՝ ամերիկյան բազայի վրա անօդաչու թռչող սարքի հարձակումից։
ԱՄՆ-ը հարձակման համար մեղադրել է «Իրանի կողմից աջակցվող արմատական զինյալ խմբավորումներին»։ Պենտագոնն, իր հերթին հայտարարել է, որ դրանում «Հըզբոլլահի» ձեռագիրն է տեսնում։
Պենտագոնը նաև վերահաստատել է՝ ԱՄՆ-ը չի ցանկանում պատերազմ Իրանի հետ:
«Մենք պատերազմի չենք ձգտում, բայց պատասխան քայլեր կձեռնարկենք», - ասել է Պենտագոնի խոսնակ Սաբրինա Սինգհը։
Իրանը, իր հերթին, հերքել է իր առնչությունը հարձակմանը: Հորդանանից պնդում են, որ հարձակումը տեղի է ունեցել Սիրիայում, ոչ թե Հորդանանի ներսում։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Հորդանանում ԱՄՆ զինծառայողների մահվան համար Բայդենը մեղադրել է իրանամետ խմբավորումերին. Իրանը հերքում է