Լուկաշենկոն, ըստ էության, խոստովանել է «հատուկ ռազմական գործողության դառը փորձը»

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտնել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպմանը քննարկել են ռազմարդյունաբերության զարգացման հարցերը՝ հաշվի առնելով «հատուկ ռազմական գործողության դառը փորձը»։

«Մենք շատ լրջորեն խորացել ենք տնտեսական և ռազմարդյունաբերության համալիրի խնդիրների մեջ։ Մենք ոչինչ չենք թաքցնում։ Քննարկել ենք շատ խնդիրներ, մտածել ենք ինչպես և ինչ համակարգեր զարգացնել՝ հաշվի առնելով հատուկ ռազմական գործողության դառը փորձը»,- ըստ ռուսական պետական ՏԱՍՍ գործակալության՝ ասել է Լուկաշենկոն։

Վաղը կայանալիք միութենական պետության բարձրագույն պետխորհրդի նիստի մասին Լուկաշենկոն ասել է, թե միութենական պետությունը հեռանկար ունի։