Պուտինն ու Լուկաշենկոն մասնակցել են Անտարկտիդայում «Վոստոկ» կայանի բացմանը

Ռուսաստանի և Բելառուսի առաջնորդներ Վլադիմիր Պուտինն ու Ալեքսանդր Լուկաշենկոն տեսակապի միջոցով մասնակցել են Անտարկտիդայում «Վոստոկ» կայանի նոր ձմեռային համալիրի փորձնական շահագործման հանձնման արարողությանը։

«Վոստոկ» կայանի ձմեռային համալիրը աշխարհում առաջին ժամանակակից շենքն է, որը կառուցված է Երկրի սառը բևեռում, գրում է РИА Новости-ն։

Այսօր Ռուսաստանն ունի ամենամեծ ներկայացուցչությունը Անտարկտիդայում՝ տասը կայան։ «Վոստոկը» միակ կայանն է, որը գտնվում է մայրցամաքի կենտրոնում և Երկրի հարավային գեոմագնիսական բևեռի մոտ։