Ռուսական ուժերի հարվածների հետևանքով խոշոր հրդեհ՝ Կրեմենչուգի արդյունաբերական ձեռնարկությունում

Արխիվ

Հունվարի 28-ի գիշերը ռուս զինվորականները անօդաչու սարքերով և հրթիռներով հարվածել են Ուկրաինային։ Հարձակման հետևանքով Կրեմենչուգ շրջանի արդյունաբերական ձեռնարկությունում խոշոր հրդեհ է բռնկվել, հայտնում են տեղական իշխանությունները։

Ուկրաինայի զինված ուժերի ռազմաօդային ուժերի տվյալներով՝ դեպքի Ուկրաինայի տարածք է արձակվել ութ հարվածային անօդաչու թռչող սարք, որոնցից չորսը, ըստ ուկրաինացի զինվորականների, ոչնչացվել են։

Բացի այդ, ռուսական բանակը երկու «Իսկանդեր-Մ» հրթիռ է արձակել Պոլտավայի շրջանի ուղղությամբ, իսկ երեք С-300 հակաօդային պաշտպանության հրթիռ՝ Դոնեցկի շրջանում։ Հարձակման են ենթարկվել Պոլտավայի, Դոնեցկի, Զապորոժիեի և Դնեպրոպետրովսկի շրջանների քաղաքացիական օբյեկտները և կարևոր ենթակառուցվածքները, հայտնում են ուկրաինական զինվորականները։