Հաագայի Արդարադատության միջազգային դատարանը կշարունակի քննարկել Հարավաֆրիկյան Հանրապետության (ՀԱՀ) հայցն ընդդեմ Իսրայելի՝ 1948 թվականի Ցեղասպանության կանխարգելման և պատժի մասին կոնվենցիան խախտելու մեղադրանքով:
Դատարանը Գազայի հատվածում ռազմական գործողությունների առնչությամբ ՀԱՀ-ի որոշ պնդումներ ուշադրության է արժանացրել, հայտարարվել է այսօր տեղի ունեցած դատական նիստում։
Դատարանը նաև հայտնել է, որ Իսրայելի դեմ հրատապ ժամանակավոր միջոցների մասին որոշումներ է կայացրել, սակայն չի պահանջել ամբողջությամբ դադարեցնել ռազմական գործողությունը Գազայի հատվածում «Համաս» խմբավորման դեմ, որն ԱՄՆ-ի և ԵՄ-ի կողմից ճանաչված է ահաբեկչական կազմակերպություն:
Դատարանը մասնավորապես Իսրայելից պահանջել է միջոցներ ձեռնարկել՝ կանխելու պաղեստինյան բնակչության ցեղասպանությունը, թույլ չտալ ցեղասպանության կոչեր, չոչնչացնել Գազայում կատարված հնարավոր հանցագործությունների ապացույցները, ինչպես նաև օգնել Գազայի հատվածում հումանիտար իրավիճակի բարելավմանը։
Իսրայելից պահանջվում է նաև բացահայտել և քրեական պատասխանատվության ենթարկել պաղեստինցիների դեմ ենթադրյալ հանցագործություններ կատարած անձանց:
Իսրայելը պարտավոր է մեկ ամսից դատարանին զեկուցել ձեռնարկված միջոցների մասին։
Առանձին-առանձին դատարանը պահանջել է անհապաղ ազատ արձակել Գազայի հատվածում «Համաս»-ի և այլ զինված խմբավորումների պատանդներին:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
Իսրայելը կտրականապես հերքում է պնդումները, թե ցեղասպանություն է իրականացնում պաղեստինցիների դեմԱրդարադատության միջազգային դատարանը այս շաբաթ լսելու է Իսրայելի դեմ ցեղասպանության մեղադրանքը