Ադրբեջանը դիտարկում է Եվրոպայի խորհրդից դուրս գալու ընթացակարգը՝ ի պատասխան Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովում (ԵԽԽՎ) Ադրբեջանի պատվիրակության լիազորությունները չհաստատելու որոշման։ «Թրենդ» լրատվական գործակալության փոխանցմամբ, Ադրբեջանը կարող է նաև ընդունել Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (ՄԻԵԴ) իրավասությունը չճանաչելու որոշում:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ ԵԽԽՎ-ն չվավերացրեց Ադրբեջանի պատվիրակության լիազորություններըՀունվարի 24-ին ԵԽԽՎ-ում Ադրբեջանի Հանրապետության պատվիրակությունը տարածել է իր լիազորությունները վիճարկելու նախաձեռնության հետ կապված հայտարարություն, որում մասնավորապես ասված է. - «Մենք այս նախաձեռնությունը դիտարկում ենք որպես Ադրբեջանում ընթացող ընտրական գործընթացին անհիմն միջամտելու միտումնավոր և անընդունելի փորձ և մեր երկրում ժողովրդավարական ինստիտուտների գործունեությունը խաթարելու նենգ գործողությունների վառ օրինակ: Մեր պատվիրակության լիազորությունները վավերացնելու առաջարկված մերժումը կլինի լուրջ հարված Եվրախորհրդի հեղինակությանը և անկողմնակալությանը որպես ամբողջություն, և դրա լուրջ և անդառնալի հետևանքների պատասխանատվությունն ամբողջությամբ կդրվի դրա նախաձեռնողների վրա»:
«Աշխարհում ոչ ոք, այդ թվում՝ նիստին ներկաները, չի կարող Ադրբեջանի հետ խոսել սպառնալիքների և շանտաժի լեզվով։ ԵԽԽՎ պատմության մեջ երբևէ այս կազմակերպությունը նման խայտառակ պահվածք չի ունեցել։ ԵԽԽՎ-ում ձևավորված ռասիզմի, ադրբեջանաֆոբիայի և իսլամաֆոբիայի անտանելի մթնոլորտի պայմաններում ադրբեջանական պատվիրակությունը որոշում է մինչև հետագա ծանուցումը դադարեցնել իր փոխգործակցությունն ու ներկայությունը ԵԽԽՎ-ում»,- ասված է հայտարարության մեջ։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ ԵԽԽՎ-ում Ադրբեջանի պատվիրակությունը դադարեցնում է մասնակցությունը կառույցի աշխատանքներինԵԽԽՎ-ը երեկ որոշեց չվավերացնել Ադրբեջանի պատվիրակության լիազորությունները: Այս որոշմամբ Ադրբեջանի պատվիրակությունն առնվազն մեկ տարով հեռացվել է ԵԽԽՎ-ից և այդ ընթացքում կարող է վերադառնալ միայն իր կանոնակարգային պարտավորությունները կատարելու դեպքում։
ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության ղեկավար Ռուբեն Ռուբինյանի փոխանցմամբ՝ ընդունված բանաձևում Վեհաժողովը մասնավորապես վկայակոչում է 2023թ․ հունիսին ընդունած «Լաչինի միջանցքով ազատ և անվտանգ մուտքի ապահովումը» բանաձևը, որում կառույցը հաստատել է Լաչինի միջանցքով ազատ և անվտանգ երթևեկության բացակայությունը՝ «ցնցվելով այն փաստից, որ Ադրբեջանի ղեկավարությունը չի ճանաչել շուրջ տասը ամիս ձգված իրավիճակից բխող լուրջ հումանիտար և մարդու իրավունքների հետևանքները»:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ ԵԽԽՎ-ը կոչ է անում «ապահովել Լաչինի միջանցքով ազատ և անվտանգ տեղաշարժը»