Սուրեն Պապիկյանն այցելել է Ղազախստանի պաշտպանության նախարարության ռազմական քոլեջ

Ղազախստան պաշտոնական այցի շրջանակում Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն այցելել է այդ երկրի ՊՆ Շոկան Վալոխանովի անվան ռազմական քոլեջ։

Ռազմական քոլեջում Սուրեն Պապիկյանը հանդիպել է քոլեջի հրամանատարի և Ղազախստանի զինված ուժերի գլխավոր սերժանտի հետ։ Նախարարին ներկայացվել են քոլեջի ուսումնական ծրագրերը։

Պայմանավորվածություն է ձեռք բերվել ռազմական քոլեջի և Հայաստանի ռազմական գեչատեսչության սերժանտների պատրաստության կենտրոնի միջև համագործակցության զարգացման ուղղությամբ։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Հայաստանի և Ղազախստանի պաշտպանության նախարարները քննարկել են համագործակցությանն առնչվող հարցեր