«Գիշերվա 2-ից հերթի եմ». հունվարի 28-ից սահմանը հատող արցախցու համար փախստականի վկայականը պարտադիր է

Արցախցիներն արդեն դառը վիճակագրություն ունեն, թե արդեն քանի անգամ պիտի գնան, գան, որ ի վերջո կարողանան անձնագրում հաշվառում կամ փախստական վկայական ունենան։

«Ամենաքիչը պիտի մի հինգ անգամ գիշերը ժամը 12-ից հետո գաս, որ կարողանաս մի շաբաթից հետո մտնես, վերցնես», - ասում է նրանցից մեկը։

Տեղահանված արցախցիները հունվարի 28-ից Հայաստանից դուրս գալիս կամ երկիր մտնելիս անձնագրի հետ պետք է ունենան նաև ժամանակավոր պաշտպանության, այսինքն՝ փախստականի վկայական։ Անձը հաստատող այս երկու փաստաթղթերը տրվում են միայն Հայաստանի հաշվառում ունենալու դեպքում։ Անձնագրայիններում տեղ ու դադար չկա։

Մանրամասները՝ «Ազատության» ռեպորտաժում.