Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովում (ԵԽԽՎ) ներկայացված ադրբեջանական պատվիրակությունն այսօր Ստրասբուրգում հանդես է եկել հայտարարությամբ՝ նշելով, որ դադարեցնում է համագործակցությունն այս կառույցի հետ և մասնակցությունը կազմակերպության աշխատանքներին։
«Այս որոշումը կայացվում է Վեհաժողովում տիրող այլատյացության, ադրբեջանատյացության և իսլամատյացության անտանելի մթնոլորտի պատճառով», - ասված է հայտարարությունում։
Ավելի վաղ ԵԽԽՎ մոինիտորինգի հանձնաժողովը խորհուրդ էր տվել Վեհաժողովի պատվիրակներին չհաստատել Ադրբեջանի պատվիրակության լիազորությունները։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ ԵԽԽՎ-ում ադրբեջանական պատվիրակության լիազորությունները սահմանափակելու հարցը քվեարկության կդրվի վաղը