Բելգորոդում կործանված օդանավը 65 ուկրաինացի ռազմագերիների էր տեղափոխում

Ռուսական Իլ-76 ռազմատրանսպորտային օդանավ, արխիվ

Ռուսաստանի Բելգորոդի մարզում այսօր կեսօրին կործանված Իլ-76 մակնիշի ռազմատրանսպորտային օդանավը փոխանակման համար նախատեսված 65 ուկրաինացի ռազմագերիների էր տեղափոխում։ Այս մասին հաղորդել է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը։

Գերատեսչության փոխանցմամբ՝ ուկրաինացի գերիներից բացի օդանավում էին անձնակազմի 6 անդամներ և 3 ուղեկցող անձինք։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Reuters. «Բելգորոդում ռուսական ռազմատրանսպորտային օդանավ է կործանվել»