Այսօր առավոտյան Մոսկվայում մեկնարկել են Իրանի Անվտանգության խորհուրդի քարտուղար Ալի Աքբար Ահմադիանի և նրա ռուսաստանցի պաշտոնակից Նիկոլայ Պատրուշևի բանակցությունները: Այս մասին հաղորդում է Ռուսաստանի Անվտանգության խորհուրդը:
Ահմադիանն այսօր է ժամանել Ռուսաստանի մայրաքաղաք:
Իրանի պաշտոնական IRNA լրատվական գործակալության փոխանցմամբ, Ահմադիանը հանդիպելու է նաև մի շարք այլ բարձրաստիճան ռուսաստանցի պաշտոնյաների հետ` «քննարկելու երկկողմ և միջազգային համագործակցության խորացման հեռանկարները»։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Իրանի Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարը ժամանել է Մոսկվա