Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն այսօր երեկոյան խորհրդարանում փակ հանդիպում է ունենալու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորների հետ։
Տեղեկությունը «Ազատության» հետ զրույցում հաստատեց խմբակցության պատգամավոր Գագիկ Մելքոնյանը։
Նրա խոսքով՝ արտգործնախարարը ներկայացնելու է տարվա ընթացքում կատարած աշխատանքը, պատասխանելու է պատգամավորների հարցերին։
Արարատ Միրզոյանը երեկ էլ նախարարի պաշտոնը զբաղեցնելուց հետո առաջին անգամ մամուլի ասուլիսով հանդես եկավ, պատասխանեց լրագրողների հարցերին։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Հայաստանն ու Ադրբեջանը միմյանց սահմանադրություններում իրավական խնդիր տեսել են ու ներկայացրել. Միրզոյան